ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Իրանը կանգնած է կարևոր ջրբաժանի առաջ` դիմադրել կամ համաձայնել ԱՄՆ պահանջներին

Իրանը կանգնած է կարևոր ջրբաժանի առաջ` դիմադրել կամ համաձայնել ԱՄՆ պահանջներին
22.06.2025 | 15:11

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ավիահարվածները մեկանգամյա են, և դրանք նպատակ չունեն իրանական քաղաքական համակարգի փոփոխության։

Հաշվի առնելով Թրամփի քաղաքական ձեռագիրը, կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, ընդհուպ հասնելով Իրանում իշխանության փոփոխության։

Վերջին օրերին ակտիվացել է ԱՄՆ-ում Իրանի նախկին միապետի որդին, ով կոչ է անում ԱՄՆ-ին, Իսրայելին և իրանցիներին հասնել իշխանության փոփոխության։ Հետաքրքիրն այն է, որ իրեն Իրանի գահաժառանգ համարողն իրանցիների, զոհերի ու երկրի կորուստների համար ունի զրոյական սրտացավություն, ինչը խոսում է վերջինիս մարդկային և ազգային որակների մասին։

Իրանը հիմա կանգնած է շատ կարևոր ջրբաժանի առաջ` դիմադրել կամ համաձայնվել ԱՄՆ պահանջներին։

Ընդ որում, դիմադրությունը նշանակում է պատային (ցուգցվանգ) վիճակի ստեղծում։

Այդպիսի վիճակ այս պայմաններում կարող է լինել այնպիսի զենքի փորձարկումը, որն անիմաստ կդարձնի Իրանի դեմ հարձակումները։

Այսպիսի սցենար արդեն իսկ քննարկվում է իրանական տեղեկատվական հարթակներում, և եթե իրապես Իրանը ունի հնարավորություն, ապա հիմա իսկը ժամանակն է:

Քաղաքագետ Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Աստված պահպանի բարեկամ ժողովրդին։

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ